Հայ խոցասուսերակիր Էդուարդ Օվիկյանը («Հայաստան» ՄՀԿ-ի Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Արմեն Նավասարդյան), Վրաստանի Քութայիս քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում խոցասուսեր ձևում գրավելով առաջին տեղը, դարձել է մրցաշարի հաղթող:
Նույն մրցաձևում տղաներից Ռազմիկ Վարդանյանը(«Հայաստան» ՄՀԿ-ի Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Արկադի Մուրադյան), իսկ աղջիկներից Էմմա Պողոսովան («Քեթրին» սուսերամարտի ակումբ, անձնական մարզիչ՝ Արտաշես Մադոյան) զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը:
Ճկասուսերակիր տղաների մրցապայքարում Արմեն Դալլաքյանը գրավել է երրորդ տեղը («Քեթրին» սուսերամարտի ակումբ, անձնական մարզիչ՝ Արտաշես Մադոյան):
Նշենք, որ 2015 թվականի նոյեմբերի 13-ից 15-ը միջազգային մրցաշարին մասնակցել են 90 սուսերամարտիկներ՝ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից և Ադրբեջանից:
|