2014 թ. հունվարի 18-ին ռուս-հայկական սլավոնական համալսարանում տեղի ունեցավ ՀՍՖ 2013 թվականի հաշվետու նիստը: Նիստի ժամանակ բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը, ով ողջունելով ներկաներին ասաց, որ դեկտեմբեր ամսին հանդիպումներ է ունեցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հետ, որտեղ նախարար Յուրի Վարդանյանը դրական արձագանքեց Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գործունեության մասին: Դեկտեմբեր ամսին ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը և փոխնախագահ Սամվել Աբրահամյանը մասնակցեցին սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի 100-ամյակին նվիրված խորհրդաժողովին: Խորհրդաժողովի ընթացքում ՀՍՖ պատվիրակությունը սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ՝ Ալիշեր Ուսմանովի կողմից պարգևատրվեց FIE-100 պարգևով:Արմեն Գրիգորյանը նշեց, որ համաժողովի ընթացքում փոխհամագործակցության պայմանագրեր են կնքվել Ուզբեկստանի և Ղազախստանի ֆեդերացիաների հատ: Այնուհետև խոսքը տրվեց ՀՍՖ գլխավոր քարտուղար Արտաշ Մադոյանին, ով ներկայացրեց ֆեդերացիայի 2013 թ. կատարած աշխատանքները՝ ներկայացնելով 2013թ. ընթացքում ձեռք բերած արդյունքները` նշելով որ միջազգային մրցաշարերից մեր մարզիկները նվաճել են 26 մեդալ: 2013թ. մեր հավաքականի 2 ճկասուսերակիր մարզիկներ Մայքլ Հովհաննիսյանը և Էմիլ Դանիելյանը մասնակցել են միջազգային ուսումնամարզական հավաքին , որը տեղի ունեցավ Լատվիայի Ռիգա քաղաքում:Ա. Մադոյանը անդրադառցավ 2013 թ. Երևանում կայացած պատանեկան միջազգային մրցաշարին, որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի և Քուվեյթի պատանի սուսերամարտիկները, որոնք իրենց ուժերը չափեցին ճկասուսեր և խոցասուսեր զենքաձևերում: Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ 2014 թվականին Երևանում կայանալիք պատանեկան միջազգային մրցաշարին իրեն մասնակցությունը կունենանա Ուզբեկստանի, Ղազախստանի, Իրանի, Վրաստանի, Քուվեյթի, Քաթարի, Իրաքի, Ռուսաստանի և միգուցե նախանական պայմանավորվածության ԱՄՆ-ի պատանի սուսերամարտիկները: Արտաշ Մադոյանը նշեց, որ Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանի կողմից՝ սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի հետ տարվող փոխհամագործակցության շնորհիվ 2013 թ. Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի սուսերամարտի միջազգային ֆեդերացիայից մարզաձևի զարգացման նպատակով ստացավ մարզական գույք՝ ճկասուսերի և խոցասուսերի շեղբեր:Այս բոլոր իրականացվող գործողությունները նպաստում են մարզաձևի զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում:
|