ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ FENCING FEDERATION OF ARMENIA
ՈՒրբաթ, 22.11.2024, 03:07
Ողջույն Հյուր | RSSԳլխավոր էջ | Գրանցում | Մուտք
Կայքի մենյու
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 2
Հյուրեր. 2
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 17 » Տեղի ունեցավ ֆեդերացիայի 2014 թ. հաշվետու նիստը
20:45
Տեղի ունեցավ ֆեդերացիայի 2014 թ. հաշվետու նիստը

ՈՉ ԹԵ ՔԱՆԱԿ, ԱՅԼ՝ ՈՐԱԿ

16 հունվարի, 2015 | 20:08

DSC04204

Այսօր հունվարի16-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում կայացավ սուսերամարտի Հայաստանի ֆեդերացիայի հերթական հաշվետու ժողովը, որին ներկա էին ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արտաշես Նազարյանը, նախագահության անդամներ, մարզիչներ…

 

Մինչ քննարկումներին անցնելը Արմեն Գրիգորյանը շնորհավորեց ներկաների Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ապա խոսքը տրվեց Արտաշես Նազարյանին: Փոխնախարարը, ով լավ ծանոթ էր սուսերամարտի պատմությանը, նշեց, որ տեղեկացված է, որ սուսերամարտի ֆեդերացիան ունի Ռիո Դե ժանեյրոյի օլիմպիական խաղերի երեք հավանական թեկնածու: <Մի քանի օրից իրենց աշխատանքն են սկսելու գիտական խմբերի մասնագետները: Նրանք ձեզ կօգնեն, որպեսզի օբյեկտիվորեն գնահատեք ձեր սաների իրական ուժն ու ըստ այդմ ծրագրավորեք ձեր անելիքները>,-ասաց Ա. Նազարյանը: Նա նաև նշեց, որ կառավարությունը հաստատել է մարզադպրոցներին գույքով ապահովելու խնդրանքը և կոչ արեց հստակ ծրագրեր ներկայացնել նախարարություն:

Արմեն Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ Հռոմում սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի վերջին ժողովի ժամանակ միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ գույքի և հանդերձանքի օգնության նոր պայմանագիր են կնքել: Նա նաև նշեց, որ բանակցության արդյունքում 2015 թվականին երկու մարզիչ միջազգային ֆեդերացիայի հաշվին կվերապատրաստվի Եվրոպայում, իսկ մեկ մարզիկ էլ կմասնակցի Տաշքենդում կայանալիք երիտասարդների աշխարհի առաջնությանը: <Պարոն Նազարյան, մեր մարզադպրոցների մեծ մասը համալրված է մարտուղյակներով, էլակտրաարձանագրիչներով, զենքով, միայն կխնդրենք Ձեզ մեզ օգնել շեղբի հարցում, որը շատ արագ է շարքից դուրս գալիս,-փոխնախարարին դիմեց սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը: Իսկ Գյումրու սուսերամարտի մարզիչների մարտուղյակ տրամադրելու խնդրանքը բավարարեց հետևյալ պատասխանով. <Մենք ձեզ անցյալ տարի բականաչափ գույք ենք տրամադրել, իսկ այս տարի վստահաբար ասում եմ, որ դուք կստանաք նաև մարտուղյակ>:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը անակնկալ էր պատրաստել. նա նախարարության պատվոգրով պարգևատրեց խոցասուսեր զենքաձևի Հայասատնի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրանիկ Արազյանին:

 

DSC04210 

Այնուհետև զեկույցով հանդես եկավ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը: Նա մասնավորապես նշեց, որ 2014 թվականին ֆեդերացիան կազմակերպել է 16 միջոցառում՝ Հայաստանի երեք առաջնություն, միջազգային յոթ մրցաշար, երկու ուսումնամարզական հավաք, Հայաստանի գավաթ և այլ միջոցառումներ: <Միջազգային մրցաշարերում մեր սուսերամարտիկները նվաճել են 6 ոսկե,  9  արծաթե, 10 բրոնզե մեդալ: Ընդհանուր առմամբ մեկով ավելի, քան 2013-ին էր>,-նշեց գլխավոր քարտուղարը: Մադոյանը մտահոգությամբ նշեց, որ նվազել է սուսերամարտով զբաղվողների թիվը:

Զեկույցներ ունեցան նաև ճկասուսեր և խոցասուսեր մարզաձևերի մարզիչներ Արտաշես Մադոյանն ու Անդրանիկ Արազյանը, որից հետո բուռն քննարկումներ եղան: Տարբեր առաջարկներից հետո որոշվեց ֆեդերացիայի սակավ գումարները որքան հնարավոր է ռացիոնալ օգտագործել՝ շեշտը դնելով դեպի Ռիո դե Ժանեյրո: Մասնավորապես՝ ներկա պահին հայկական սուսերամարտը ունի երեք ընգծված առաջատար, որոնց համար լուրջ ներդրումներ են հարկավոր: Նրանք են՝ Էդուարդ Հովիկյանը, Մայքլ Հովհաննիսյանն ու Էմմա Պողոսովան:

Մարզիչներին խորհուրդ տրվեց որքան հնարավոր է շատ համատեղ մարզումներ անցկացնել տեղերում, իսկ ուսումնամարզական հավաքների թիվը շատացնել՝ նվազեցնելով մասնակիցների թիվը: Այսինքն՝ ոչ թե քանակ ապահովել, այլ՝ որակ: Նույնիսկ խորհուրդ եղավ աշխարհի առաջնության առայժմ չմասնակցել կամ մասնակցել մեկ հոգով և դրա փոխարեն մեր հեռանկարային մարզիկներին ուղարկել որևէ եվրոպական երկիր՝ համատեղ ուսումնամարզական հավաքի:

Նախկինում անվանի մարզիկ Սամվել Աբրահամյանն էլ խոստացավ, որ սեփական գումարներով տարեկան մեկ-երկու խոշոր մրցման կուղարկի մեկ մարզիկի և մեկ մարզչի:

Այս հուսադրող և ոգևորիչ նոտայով էլ ավարտվեց սուսերամարտի ֆեդերացիայի հերթական հաշվետու ժողովը:

Հուսանք, որ հայ սուսերամարտիկները նախկինի նման իրենց դիպուկ խոցումներով կուրախացնեն եվրոպական, համաշխարհային, ինչու չէ նաև օլիմպիական մարտուղյակներում:

Դիտումներ: 525 | Ավելացրեց: lev | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Հունվար 2015  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites