Սուսերամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի երկու անդամները` Էդուարդ Օվիկյանը և Մայքլ Հովհաննիսյանը, մասնակցեցին աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը՝ Էդուարդ Օվիկյանը (խոցասուսեր) խմբային փուլում տոնեց 3 հաղթանակ՝ մտնելով 128 լավագույնների մեջ: Այնուհետ կարողացավ հաղթել Իսպանիայի ներկայացուցչին, սակայն պարտվեց ռուս սուսերամարտիկին: Օվիկյանին հաջողվեց հաղթահարել երկու փուլ միայն: Այս մրցաձևում մասնակցում էին 278 մարզիկ՝ աշխարհի տարբեր երկրներից:
Մայքլ Հովհաննիսյանը (ճկասուսեր) խմբային փուլում տարավ 4 հաղթանակ: Վերջինիս հաջողվեց մտնել 64 լավագույնների մեջ, բայց պարտվեց ճապոնացի մարզիկին: Հովհաննիսյանը կարողացավ Օլիմպիական խաղերի վարկանիշային 2 միավոր ձեռք բերել:
2016 թվականին հունվարին կկայանա սուսերամարտի Հայաստանի առաջնությունը:
|