2016 թվականի ապրիլի 21-23-ը «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Նորագավիթի սուսերա-մարտի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոցում անցկացվում է սուսերամարտի մեծահասակների ՀՀ առաջնությունը, որին մասնակցում են Երևանի, Գյումրու, Վանաձորի և Բյուրեղավանի շուրջ 100 մարզիկ ու մարզուհի:
Մրցումների առաջին օրը մրցել են խոցասուսերակիր տղաներն ու աղջիկները:
Խոցասուսերակիր տղաների մրցապայքարում հաղթել է Էդուարդ Հովիկյանը (անձնական մարզիչ՝ Արմեն Նավասարդյան), 2-րդ տեղը զբաղեցրել է Ռազմիկ Վարդանյանը (անձնական մարզիչ՝ Արկադի Մուրադյան), իսկ 3-րդ տեղը կիսել են Միքայել Ղազարյանը (անձնական մարզիչ՝ Արմեն Նավասարդյան) և Արկադի Մուրադյանը (անձնական մարզիչ՝ Ալեքսան Նավասարդյան):
Խոցասուսերակիր աղջիկների մրցապայքարում 1-ին տեղը գրավել է Էմմա Պողոսովան (անձնական մարզիչ՝ Արտաշես Մադոյան), 2-րդ տեղը զբաղեցրել է Սվետլանա Նազարյանը (անձնական մարզիչ՝ Արտաշես Մադոյան), իսկ 3-րդ տեղը կիսել են Նաիրա Համազասպյանը (անձնական մարզիչ՝ Միհրան Ղազարյան) և Մարինե Հակոբյանը (անձնական մարզիչ՝ Սամվել Գրիգորյան):
Մրցումների երկրորդ օրը մարտուղյակ դուրս կգան ճկասուսերակիր տղաներն ու աղջիկները, իսկ երրորդ օրը՝ մրցումների վերջին օրը, կընթանա թրասուսերակիրների պայքարը:
|