Սուսերամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի երկու անդամները կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին:
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայանալիք սուսերամարտի երիտասարդների աշխարհի գավաթի խաղարկության այս փուլին Հայաստանը կներկայացնեն Էդուարդ Օվիկյանը (խոցասուսեր) և Մայքլ Հովհաննիսյանը (ճկասուսեր): «Սուսերամարտի աշխարհի երիտասարդների գավաթի խաղարկությունը մեծ փորձ կլինի երկուսի համար էլ: Մրցաշարը բավականին ուժեղ կազմ է հավաքել: Մեզ համար բարձր արդյունք կլինի, եթե նրանք կարողանան հայտնել ուժեղագույն 32 սուսերամարտիկների մեջ»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշ Մադոյանը:
Գավաթի խաղարկությունը մեկնարկում է նոյեմբերի 26-ին և կեզրափակվի նոյեմբերի 29-ին:
|