Մայիսի 28-ին մարտուղյակ դուրս եկան ճկասուսերակիրները, որոնց մրցապայքարի արդյունքում, եզրափակչում հանդիպեցին Ալբերտ Գրիգորյանի անվան թիվ 6 մարզադպրոցը ներկայացնող Էմիլ Դանիելյանն ու հրաձգության մարզադպրոցի սան, միջազգային մրցաշարերի փորձ ունեցող Մայքլ Հովհաննիսյանը: Այս անգամ ավելի ուժեղ գտնվեց Էմիլ Դանիելյանը: Երրորդ տեղերը գրավեցին գյումրեցիներ Միհրան Ղազարյանն ու Պարգև Ստեփանյանը:
|