Նոյեմբերի 28-30-ը Հոլանդիայի Նորդվիգ քաղաքում կայացած սուսերամարտի երիտասարդական միջազգային մրցաշարին մասնակցում էին Հոլանդիայի, Դանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի և Հայաստանի մարզիկ և մարզուհիները: Հայաստանը ներկայացնում էին <<Քեթրին>> ակումբի ներկայացուցիչ Էմմա Պողոսվան` խոցասուսեր աղջիկներ զենքաձևում և <<Հայաստան>> մարզական միության ներկայացուցիչ Էդուարդ Հովիկյան` խացասուսեր տղաներ զենքաձևում: Էմմա Պողոսովան մրցաշարի եզրափակչում 15:13 հաշվով հաղթելով Հոլանդիայի ներկացուցչին դարձավ մրցաշարի հաղթող, խոցասուսեր տղաների պայքարում Էդուարդ Հովիկյանը եզրափակչում զբաղեցրեց 3-րդ մրցանակային տեղը:
|