Նոյեմբերի 21-23-ը Հայաստանի պատանեկան հավաքական թիմը մասնակցեց Վրաստանի Քութաիսի քաղաքում ընթացող միջազգային մրցաշարին, որտեղից վերդարձան մրցանակներով:Մրցաշարին մասնակցում էին Վրաստանի, Ռուսաստանի , Հայաստանի և Ադրբեջանի սուսերամարտիկները և սուսերամարտուհիները՝ թվով 120 մարզիկ: Մրցաշարի եզրափակիչ փուլ դուրս եկան «Կեթրին» ակումբը ներկայացնող Էմմա Պողոսովան ով գրավեց 2-րդ մրցանակային տեղը՝ խոցասուսերակիր աղջիկների պայքարում, Արփինե Աթոյանը նույնպես «Քեթրին» ակումբը ներկայացնող գրավեց 2-րդ մրցանակայն տեղը ճկասուսերակիր աղջիկների պայքարում, Գյումրում օլիմպիական հերթափոխի քոլեջը ներկայացնող Պարգև Գրիգորյանը գրավեց 2-րդ տեղը ճկասուսերակիր տղաների պայքարում, «Հայաստան մարզական միության» նորագավիթի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցը ներկայացնող Էդուարդ Հովիկյանը և Ռաֆիկ Աբրահամյանը համապատասխանաբար գրավեցին 3-րդ մրցանակային տեղերը՝ խոցասուսեր տղաների պայքարում, ինչպես նաև կրտսեր պատանիների մրցումներում նույն նորագավիթի մարզադպրոցը ներկայացնող Գրիգոր Մնացականյանը զբաղեցրեց 2-րդ տեղը:
|