Ապրիլի 28-30-ը Նորագավիթի «Հայաստան» մարզական միության սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցում տեղի կունենա սուսերամարտի մեծահասակների ՀՀ առաջնությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Առաջնությանը կմասնակցեն Երևանի, Գյումրու, Վանաձորի և Բյուրեղավանի մարզիկ և մարզուհիները՝ թվով 100 մարզիկ: Առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 28-ին ժամը 13։00-ին:
|