Հայ խոցասուսերակիր Արկադի Մուրադյանը («Հայաստան» ՄՀԿ-ի Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Արմեն Նավասարդյան) նոյեմբերի 6-ից 8-ը Վրաստանի Զստաֆոնի քաղաքում անցկացված Վրաստանի գավաթի բաց խաղարկությունում նվաճել է ոսկե մեդալ:
Նույն մրցաձևում Արման Գրիգորյանը (Արաբկիրի Ալբերտ Գրիգորյանի անվան օլիմպիական հերթափոխի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Սամվել Գրիգորյան) արժանացել է բրոնզե մեդալի, Էմմա Պողոսովան («Քեթրին» սուսերամարտի ակումբ, անձնական մարզիչ՝ Արտաշես Մադոյան)՝ արծաթե մեդալի, իսկ ճկասուսերակիր Արփինե Աթոյանը («Քեթրին» սուսերամարտի ակումբ, անձնական մարզիչ՝ Արտաշես Մադոյան) գրավել է 3-րդ տեղը:
Վրաստանի գավաթի բաց խաղարկությանը մասնակցել են Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի շուրջ 80 սուսերամարտիկներ: Մեր երկիրը ներկայացրել են ՀՀ հավաքականի 18 մարզիկներ:
Նշենք, որ նոյեմբերի 12-ից 15-ը սուսերամարտի երիտասարդների ՀՀ հավաքական թիմը ավագ մարզիչ Արտաշ Մադոյանի գլխավորությամբ դարձյալ կմեկնի Վրաստան՝ Քութայիսում անցկացվող միջազգային մրցաշարին մասնակցելու նպատակով:
|