Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքում հուլիսի 1-4-ը անցկացվել է պատանի սուսերամարտիկների միջազգային մրցաշար, որին մասնակցել է շուրջ 100 մարզիկ՝ Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից: Հայաստանն այս մրցաշարին ներկայացրել են ՀՀ հավաքական թիմի 6 մարզիկներ՝ Մանվել Հովհաննիսյանը, Էդուարդ Հովիկյանը, Պարգև Ստեփանյանը, Արմեն Դալլաքյանը, Սիլվա Ղազարյանը և Սվետլանա Նազարյանը` ավագ մարզիչներ Արտաշես Մադոյանի և Անդրանիկ Արազյանի ղեկավարությամբ: Մեր խոցասուսերակիր տղաներից 1-ին տեղն է գրավել և մրցաձևի հաղթող ճանաչվել Էդուարդ Հովիկյանը, իսկ Մանվել Հովհաննիսյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Ճկասուսերակիր տղաներից լավագույնն է ճանաչվել Պարգև Ստեփանյանը, իսկ Արմեն Դալլաքյանը գրավել է 3-րդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի: Այսպիսով մեր մարզիկները հայրենիք են վերադարձել՝ իրենց հետ բերելով 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ:
|