ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ FENCING FEDERATION OF ARMENIA
ՈՒրբաթ, 22.11.2024, 02:41
Ողջույն Հյուր | RSSԳլխավոր էջ | Գրանցում | Մուտք
Կայքի մենյու
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 10 » ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱՐՏԱՇԵՍ ՄԱԴՈՅԱՆԻ ՀԵՏ
15:39
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱՐՏԱՇԵՍ ՄԱԴՈՅԱՆԻ ՀԵՏ

 ՄԵՆՔ ԼԱՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ ԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ

03 հունիսի, 2014 | 14:02
Նորագավիթի մասնագիտացված մարզադպրոցում սուսերամարտի Հայաստանի գավաթի խաղարկության ավարտից հետո թարմ հետքերով զրուցեցինք մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղարԱրտաշես Մադոյանի հետ:
-Պարոն Մադոյան, Ձեր տպավորությունները:
-Առաջին հերթին ուզում եմ նշել, որ Հայաստանի գավաթի խաղարկությունում մրցակցությունն է ավելացել, իսկ դա գլխավորն է սպորտում: Մրցամարտերը դիտարժան էին, մասնագետներն էլ աշխատելու տեղ ունեն: Գավաթը նաև հունիսի 23-24-ին Թբիլիսիում կայանալիք մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունից առաջ ընտրական նշանակություն ուներ:
-Պայմանականորեն ասած՝ ավագ երիտասարդների:
-Այո: Մեր տղաներն ու աղջիկները տարբեր միջազգային մրցաշարերում են մասնակցում, փորձ են ձեռք բերում, թեպետ սուսերամարտում ավելի շատ է պետք գալիս փորձը: Մեր մարզաձևն ավելի զանգվածային է դարձել: Խորհրդային ժամանակների նման միայն 4-5 երկրի մարզիկներ չեն պայքարում մեդալների համար: Այն ժամանակ հիմնական տոն տվողները ԽՍՀՄ, Իտալիան, Հունգարիան, Ֆրանսիան էին:
-Այժմ ո՞ր պետություններն են:
-Նշվածներին ավելացել են Ուկրաինան, Լեհաստանը, ԱՄՆ ու այլ պետություններ: Այսպիսով մեծացել է նաև մրցակցությունը, և հարկավոր է ավելի հաճախ ծանոթանալ մրցակիցների հետ:
-Այնուամենայնիվ, հայ սուսերամարտիկներին հաջողվում է հաջող հանդես գալ:
-Լավ կլիներ, որ մեզանում ավելի մեծ տարածում գտներ սուսերամարտը, և մեր արդյունքները լավանային միջազգային մրցաբեմերում: Սա մեծ ազդակ կլիներ հանրապետությունում մարզաձևի հետագա զարգացման համար: Վերջիվերջո, մենբ լավ ավանդույթներ ենք ունեցել. Հայաստանը ունեցել է ԽՍՀՄ, Եվրոպայի, աշխարհի չեմպիոններ ու մրցանակակիրներ, օլիմպիականներ:
-Նորագավիթի մարզադպրոցը հավանաբար դեռ նոր անուններ կտա հայկական սուսերամարտին:
-Մենք արդեն ունենք շնորհալի մարզիկներ և նրանց հետ աշխատում ենք՝ նոր բարձունքներ գրավելու համար:
 
Զավեն Վարդանյան
Դիտումներ: 622 | Ավելացրեց: lev | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Հունիս 2014  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites