Հունիսի 19-26-ը Լեհաստանի Տորուն քաղաքում անացվեց Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:
Հունիսի 19-ին կայացավ Եվրոպական կոնֆեդերացիայի համագումարը, որտեղ օրակարգում դրված էր Եվրապական կոնֆեդերացիայի նախագահի ընտրությունները: Եվրոպական կոնֆեդերացիայի Նախագահի թեկնածուներն էին Ֆրանսիայի ներկայացուցիչ տիկին Կատրին Դեֆոլինին և Ռուսաստանի ներկայացուցիչ Ստանիսլավ Պոսնյակովը: Ընտրությունների արդյունքում 17:27 ձայների հաշվարկով Նախագահ ընտրվեց ռուսաստանը ներկայացնող Ստանիսլավ Պոզնյակովը:
Համագումարի օրակարգում նախագահի ընրությունից բացի այլ հարցերի շարքում դրված էր 2018 թվականի Եվրապայի մինչև 23 տարեկանների առաջնության անցկացման հարցը, որտեղ թեկնածու քաղաքներն էին Երևանը և Թելավիվը: Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիան համագումարի ընթացքում իր դեմս ֆեդերացիայի Նախագահ Արմեն Գրիգորյանի և Արտաշ Մադոյանի տեսաֆիլմի միջոցով ներկայացրեցին Երևան քաղաքը իր ամբողջ ենթակառուցվածքներով: Ընրության արդյունքում Երևան քաղաքը ճանաչվեց հաղթող: Համագումարի պատվիրակները մեծ գոհունակությամբ ընդունեցին Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի հաղթանակը:
2018 թվական - Քաղաք Երևան - Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնություն:
|