Մայիսի 31-ից հունիսի 1-ը Լիտվայի Կաունաս քաղաքում կայացավ սուսերամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցում էին 44 պատանի սուսերամարտիկներ՝ Բելառուսիայից, Լիտվայից, Լատվիայից, Ֆրանսիայից, Անգլիայից, Ռուսաստանից, Իտալիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից և Դուբայից:Այս առաջնությանը Հայաստանը ներկայացնում էր Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքական թիմի անդամ, <<Հայաստան մարզական միության>> Նորագավիթի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցի սան Էդուարդ Հովիկյանը, որը հանդիսանում է ոչ միայն ՀՀ առաջնությունների հաղթող և մրցանակակիր, այլև միջազգային մրցաշարերի մրցանակակիր և հաղթող (մայիսի 11-ին Թիֆլիսում կայացած միջազգային մրցաշարի հաղթող): Մեր սուսերամարտիկը պատանիների մրցաշարում գրավեց 1-ին տեղը, իսկ երիտասարդների մրցաշարում ՝ 3-րդ տեղը: Նշենք, որ սուսերամարտի ՀՀ հավաքական թիմի գլխավոր մարզիչ Անդրանիկ Արազյանը նաև Էդուարդ Հովիկյանի անձնական մարզիչն է:
|