Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցում անցկացվեց սուսերամարտի մինչև 20 տարեկան երիտասարդների Հայաստանի առաջնությունը: Առաջնությանը մասնակցում են ավելի քան 100 սուսերամարտիկներ Երեւանից, Գյումրիից, Վանաձորից եւ Բյուրեղավանից:
Մրցումային առաջին օրը մարզիկները հանդես եկան ճկասուսեր մրցաձևում, որտեղ առաջին տեղն զբաղեցրել է Մայքլ Հովհաննիսյանը, երկրորդը` Հենրիխ Բալիկյանը, երրորդը` Արմեն Դալլաքյանն ու Խաչատուր Հարությունյանը:
ԽՈցասուսերակիրների պայքարում հաղթող դարձավ Էդուարդ Օվիկյանը, երկրորդը Ռազմիկ Վարդանյանն էր, իսկ երրորդը` Աբրահամ Սարգսյանն ու Արման Գրիգորյանը:
Աղջիկների պայքարում առաջինը Էմմա Պողոսովան էր, երկրորդը` Նաիրա Համազասպյանը, երրորդը` Ինեսսա Ավագյանն ու Կալիպսե Թորոսյանը
Մրցումային վերջին օրը տղաները հանդես եկան թրասուսեր, իսկ աղջիկները` ճկասուսեր զենքաձեւերում:
Աղջիկների պայքարում չեմպիոն դարձավ Արփինե Աթոյանը, երկրորդ տեղը զբաղեցրեց Անահիտ Ալոյանը, երրորդը` Սոնա Բարսամյանն ու Սեդա Գեւորգյանը:
Տղաների մրցույթում հաղթեց Լեւոն Քերոբյանը, երկրորդ տեղում Էդուարդ Բաղյանն էր, երրորդում` Արմեն Ղալաչյանն ու Վահան Նազարեթյանը:
|