Նորագավիթի սուսերամարտի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոցում անցկացվող սուսերամարտի մեծահասակների ՀՀ առաջնության մրցումների վերջին օրը մարտուղյակ են դուրս եկել թրասուսերակիրները, որտեղ հաղթող է ճանաչվել Լևոն Քերոբյանը (անձնական մարզիչ՝ Սամվել Գրիգորյան), երկրորդ տեղն է զբաղեցրել Արսեն Բաղդասարյանը (անձնական մարզիչ՝ Սամվել Գրիգորյան), իսկ երրորդ տեղը կիսել են Գևորգ Հարությունյանը (անձնական մարզիչ՝ Նորիկ Հովսեփյան) և Արթուր Կարապետյանը (անձնական մարզիչ՝ Ալեքսան Նավասարդյան):
Նախորդ օրը ուժերն են չափել ճկասուսերակիրները. տղաների մրցապայքարում հաղթել է Մայքլ Հովհաննիսյանը (անձնական մարզիչ՝ Գագիկ Հովհաննիսյան), երկրորդ տեղն է զբաղեցրել Գևորգ Հարությունյանը (անձնական մարզիչ՝ Նորիկ Հովսեփյան), իսկ երրորդ տեղերը կիսել են Արմեն Դալլաքյանը (անձնական մարզիչ՝ Արտաշես Մադոյան) և Ալեքս Ազիզյանը (անձնական մարզիչ՝ Սամվել Գրիգորյան):
Ճկասուսերակիր աղջիկների մրցապայքարում առաջին տեղը գրավել է Հասմիկ Աղաբաբյանը(անձնական մարզիչ՝ Կարո Ավագյան), երկրորդ տեղն է զբաղեցրել Սոնա Բարսամյանը (անձնական մարզիչ՝ Կարո Ավագյան), իսկ երրորդ տեղը զբաղեցրել են Արփինե Աթոյանը (անձնական մարզիչ՝ Արտաշես Մադոյան) և Կալիփսե Թորոսյանը (անձնական մարզիչ՝ Միհրան Ղազարյան):
Հիշեցնենք, որ սուսերամարտի մեծահասակների ՀՀ առաջնությունը անցկացվել է ապրիլի 21-23-ը, որին մասնակցել են Երևանի, Գյումրու, Վանաձորի և Բյուրեղավանի 100-ից ավելի մարզիկներ ու մարզուհիներ:
|