Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցում մայիսի 27-ին մեկնարկած Հայաստանի գավաթի խաղարկության առաջին օրը մարտուղյակը տրամադրվել է խոցասուսերակիրներին: Աղջիների մրցապայքարում, ինչպեսև սպասվում էր հաղթող դարձավ միջազգային մրցաշարերի հաղթող Էմմա Պողոսովան: Նա եզրափակիչում պարտության մատնեց Հայաստան մարզական միության սան Լիլիթ Էվոյանին: Պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեցին Աննա Ավետիսյանն ու Սվետլանա Նազարյանը: Էվոյանից բացի, բոլոր մասնակիցները ներկայացնում եմ Բյուրեղավանի Քեթրին ակումբը:
Նույն օրը ավարտվեց նաև 24 ուժաղագույն տղամարդկանց պայքարը: Հաղթող դարձավ Ալբերտ Գրիգորյանի անվան Արաբկիրի թիվ 6 մարզադպրոցի սան Արամայիս Գաբոյանը, ով եզրափակչում պարտության մատնեց Միքայել Ղազարյանին (ՀՄՄ): Երրորդ տեղեր գրավեցին Հայաստան մարզական միության ևս երկու մարզիկներ՝ Արկադի Մուրադյանն ու Վարդան Ռուբենյանը:
|