Երևանում ավարտվել է սուսերամարտի Հայաստանի Հանրապետության երիտասարդների (մինչև 20 տարեկաններ) առաջնությունը, որին մասնակցել են 100 մարզիկ Երևանից, Գյումրուց, Վանաձորից և Բյուրեղավանից: ՀՀ առաջնութան հաղթողներ և մրցանակակիրներ են դարձել տղաների խոցասուսեր մրցաձևի մրցապայքարում՝ Էդուարդ Օվիկյանը (1-ին տեղ), Աբրահամ Սարգսյանը (2-րդ տեղ), Գրիգոր Մնացականյանը (3-րդ տեղ) և Վահագն Գրիգորյանը (3-րդ տեղ), ճկասուսեր մրցաձևի մրցապայքարում՝ Արմեն Դալլաքյանը (1-ին տեղ), Պարգև Ստեփանյանը (2-րդ տեղ), Հենրիկ Բալիկյանը (3-րդ տեղ) և Համլետ Մխոյանը (3-րդ տեղ), թրասուսեր մրցաձևի մրցապայքարում՝ Լևոն Քերոբյանը (1-ին տեղ), Էդուարդ Բաղյանը (2-րդ տեղ), Վահան Նազարեթյանը (3-րդ տեղ) և Կարեն Հակոբյանը (3-րդ տեղ):
Աղջիկների մրցապայքարում խոցասուսեր մրցաձևից ՀՀ չեմպիոն է դարձել Նաիրա Համազասպյանը։ Ինեսա Բաբախանովան գրավել է 2-րդ տեղը, Սվետլանա Նազարյանը և Անժելա Հախնազարյանը՝ 3-րդ տեղը, ճկասուսեր մրցաձևում լավագույնն է ճանաչվել Անահիտ Ալոյանը։ Սեդա Գևորգյանը 2-րդ տեղում է, իսկ Սիլվա Ղազարյաը և Կալիպսե Թորոսյանը՝ 3-րդ:
|