/31-1-.jpg
Փետրվարի 12-ին ավարտվեց 2014 թ. ՀՀ երիտասարդների առաջնությունը: Ճկասուսեր տղաների մրցաձևում հաղթող է ճանաչվել Երևանի հրաձգույթյան մանկապատանեկան մարզադպրոցը ներկայացնող Մայքլ Հովհաննիսյանը, 2-րդ տեղը Արբկիր վարչական շրջանի <<Ալբերտ Գրիգորյանի>> անավան սուսերամարտի մարզադպրոցի սան Էմիլ Դանիելյանը, իսկ 3-րդ տեերը կիսեցին Գյումրու օլիմպիական քոլեջի սան Պարգև Ստեփանյանը և <<Հայաստան մարզական միության>> նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցի սան Վահան Առաքելյանը: Ճկասուսեր աղջիկներ մրցաձևում հաղթող ճանաչվեց <<Քեթրին>> սուսերամարտի ակումբը ներկայացնող Արփինե Աթոյանը, 2-րդ տեղը զբաղեցրեց Սիլվա Ղազարյանը, իսկ 3-րդ տեղերը կիսեցին Հասմիկ Աղաբաբյանը և Մարիամ Հարությունյանը: Թրասուսեր տղաների մրցաձևում պայքարը ծավալվեց <<Հայաստան Մարզական միության >> նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցի սաների միջև , որտեղ հաղթող ճանաչվեց Խաչիկ Արիստակեսյանը, 2-րդ տեղը գրավեց Գագիկ ԳԱլոյանը, իսկ 3-րդ տեղերը կիսեցին Արթուր Մուրադյանը և Ռուբեն Սարգսյանը:
|