ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ FENCING FEDERATION OF ARMENIA
Հինգշաբթի, 16.05.2024, 04:52
Ողջույն Հյուր | RSSԳլխավոր էջ | Գրանցում | Մուտք
Կայքի մենյու
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 19 » INTERNATIONAL JUNIOR FENCING TOURNAMENT DEDICATED TO THE 90-TH ANNIVERSARY OF HONORED COACH ALBERT GRIGORYAN
10:10
INTERNATIONAL JUNIOR FENCING TOURNAMENT DEDICATED TO THE 90-TH ANNIVERSARY OF HONORED COACH ALBERT GRIGORYAN
    Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել վաստակավոր մարզիչ Ալբերտ Գրիգորյանի հիշատակին նվիրված սուսերամարտի երիտասարդական միջազգային մրցաշարի բացման արարողությանը:
Միջազգային մրցաշարին ներկա են եղել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արտաշես Նազարյանը, Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք, հրավիրված հյուրեր: 
 
Նախարարը ողջունել է ներկաներին` կարևորելով միջազգային նմանատիպ մրցաշարերի անցկացումը Երևանում, որը երիտասարդ մարզիկների համար փորձի փոխանակման առիթ հանդիսանալուց բացի, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում հանդես գալուց առաջ ուժերը փորձելու լավ ստուգատես է: «Բոլոր մարզիկներին մաղթում եմ թեժ մրցակցություն, արդար մրցավարություն, և թող հաղթեն ուժեղագույնները»,- ողջույնի խոսքում ասել է Գ. Ղազարյանը: 
Նախարարը, օգտագործելով առիթը, հանդիպել և առանձնազրույց է ունեցել մրցաշարի ընթացքին հետևող Եվրոպայի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Ֆրենտիշեկ Յանդայի հետ, որի ընթացքում քննարկվել են մեր երկրում մարզաձևի զարգացմանն ու մասսայականացմանն առնչվող հարցեր:
 
Երևանի «Միկա» մարզադահլիճում սեպտեմբերի 8-9-ը անցկացվող մրցաշարին մասնակցում են 5 երկրների (Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Վրաստան, Իրան) տարբեր քաղաքներից ժամանած տղաների և աղջիկների 12 թիմեր, որոնք մրցելու են խոցասուսեր և ճկասուսեր մրցաձևերում:
Այսօր պայքարելու են ճկասուսերակիր տղաներն ու աղջիկները, իսկ վաղը՝ խոցասուսերակիրները:

 

      

 

 

Դիտումներ: 604 | Ավելացրեց: lev | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites