ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ FENCING FEDERATION OF ARMENIA
Երեքշաբթի, 14.05.2024, 08:20
Ողջույն Հյուր | RSSԳլխավոր էջ | Գրանցում | Մուտք
Կայքի մենյու
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 16 » Հայ սուսերամարտիկները մեդալներ են նվաճել Վրաստանում
09:51
Հայ սուսերամարտիկները մեդալներ են նվաճել Վրաստանում
Հայ խոցասուսերակիր Արկադի Մուրադյանը («Հայաստան» ՄՀԿ-ի Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Արմեն Նավասարդյան) նոյեմբերի 6-ից 8-ը Վրաստանի Զստաֆոնի քաղաքում անցկացված Վրաստանի գավաթի բաց խաղարկությունում նվաճել է ոսկե մեդալ:
 
Նույն մրցաձևում Արման Գրիգորյանը (Արաբկիրի Ալբերտ Գրիգորյանի անվան օլիմպիական հերթափոխի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Սամվել Գրիգորյան) արժանացել է բրոնզե մեդալի, Էմմա Պողոսովան («Քեթրին» սուսերամարտի ակումբ, անձնական մարզիչ՝ Արտաշես Մադոյան)՝ արծաթե մեդալի, իսկ ճկասուսերակիր Արփինե Աթոյանը («Քեթրին» սուսերամարտի ակումբ, անձնական մարզիչ՝ Արտաշես Մադոյան) գրավել է 3-րդ տեղը: 
 
Վրաստանի գավաթի բաց խաղարկությանը մասնակցել են Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի շուրջ 80 սուսերամարտիկներ: Մեր երկիրը ներկայացրել են ՀՀ հավաքականի 18 մարզիկներ: 
 
Նշենք, որ նոյեմբերի 12-ից 15-ը սուսերամարտի երիտասարդների ՀՀ հավաքական թիմը ավագ մարզիչ Արտաշ Մադոյանի գլխավորությամբ դարձյալ կմեկնի Վրաստան՝ Քութայիսում անցկացվող միջազգային մրցաշարին մասնակցելու նպատակով:
Դիտումներ: 455 | Ավելացրեց: lev | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Նոյեմբեր 2015  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites