ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ FENCING FEDERATION OF ARMENIA
Չորեքշաբթի, 15.05.2024, 07:23
Ողջույն Հյուր | RSSԳլխավոր էջ | Գրանցում | Մուտք
Կայքի մենյու
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 22 » «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց սուսերամարտի միջազգային մրցաշարը
13:11
«Դինամո» մարզադահլիճում ավարտվեց սուսերամարտի միջազգային մրցաշարը

    

Սեպտեմբերի 21-ին  «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց  ՀՀ անկախության 23-րդ ամյակին նվիրված սուսերամարտի երիտասարդական միջազգային մրցաշարը: Մրցաշարին մասնակցում էին Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանի և ԱՄՆ-ից ժամանած սուսերամարտիկներն ու սուսերամարտուհիները՝ թվով մոտ 100 մասնակից: Սեպտեմբերի 20-ին տեղին ունեցավ մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահներ  Դերենիկ Գաբրիելյանը, Հոգսեն Միրզոյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, բաժնի պետ Լյովա Վարդանյանը, Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը, փոխնախագահ Սամվել Մեհրաբյանը, Վրաստանի սուսերամարտի Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Սախվաձեն և այլ պատվավոր հյուրեր:   Մրցաշարի մասնակիցներին ողջունեցին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահներ Դերենիկ Գաբրիելյանը  և Հոգսեն Միրզոյանը, որից հետ Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը   հայտարարեց մրցաշարը բացված:  Մրցաշարի կայացմանը ու անցկացմանը նպաստեց Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանի  և   սուսերամարտի միջազգային  ֆեդերացիայի ղակավարության արդյունավետ համագործակցության շնորհիվ, որի արդյունքում Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիան Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայից Հայաստանում մարզաձևի զարգացման համար ստացել սուսերամարտի մասնագիտական մարզագույք՝ միջազգային մրցաշարերը կազմակերպելու և անցկացնելու համար :   

Սեպտեմբերի 20-ին  մարտուղյակ դուրս եկան խոցասուսերակիրնրը և  խոցասուսերակրուհիները:

Խոցասուսեր տղաների մրցապայքարում երրոդ տեղերը զբաղեցրեցին  Պոլ Ստեֆան Էվարտը Ամերիկայի Միացյալ Նահանգներից և Իրակլի Պատսցխավան Վրաստանից, երկրոդ տեղը զբաղեցրեց Արաբկիր վարչական շրջանի «Ալբերտ Գրիգորյանի» անվան սուսերամարտի մարզադպրոցը ներկայացնող  Մանվել Հովհաննեիյանը , իսկ առաջին տեղը գրավեց Ռուսաստանի ներկայացուցիչ  Վյաչեսլավ Բառոյևը , խոցասուսեր աղջիկների պայքարում երրորդ տեղերը զզբաղեցրեցին սուսերամարտի «Քեթրին » ակումը ներկայացնող Էմմա Պողոսովան և Վրաստանի ներկայացուցիչ Անն Բիբիչադզեն, երկրորդ տեղը զբաղեցրեց Ռուսաստանի ներկայցուցիչ Աննա Զապորիվաննայան, իսկ առաջին տեղը գրավեց Վրաստանի ներկայացուցիչ Մարիա Զակրիչենկոն:

Սեպտեմբերի 21-ին մարտուղյակ դուրս եկան ճկասուսերակիրներ տղաները և աղջիկները, որտեղ մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ՝ ճկասուսեր տղաների մրցապայքարում  երրորդ տեղերը զբաղեցրեցին Գյումրում իլիմպիական հերթափոխի պետական քոլեջը ներկայացնող Պարգև Ստեփանյանը և Վրաստանը ներկայացնող Գեորգի Գելաշվիլին , երկրորդ տեղը զբաղեցրեց  Արաբկիր վարչական շրջանի «Ալբերտ Գրիգորյանի» անվան սուսերամարտի մարզադպրոցը ներկայացնող Էմիլ Դանիելյանը, իսկ առաջին տեղը գրավեց Վրաստանի ներկայացուցիչ Լուկա Գագանիդզեն: Ճկասուսեր աղջիկների մրցապայքարում երրորդ տեղերը զբաղեցրեցին Ռուսաստանի ներկայացուցիչ  Արինա Կառավաեվան և «Քեթրին» ակումբը ներկայացնող Արփինե Աթոյանը, երկրորդ տեղը զբաղեցրեց Վրաստանը ներկայացնող Մարիա Ցուխիշվիլին, իսկ առաջին տեղը գրավեց Վրաստանի ներկայացուցիչ Թեոնա Գոգլիձեն:

Դիտումներ: 797 | Ավելացրեց: lev | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Սեպտեմբեր 2014  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites