ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ FENCING FEDERATION OF ARMENIA
Հինգշաբթի, 16.05.2024, 03:19
Ողջույն Հյուր | RSSԳլխավոր էջ | Գրանցում | Մուտք
Կայքի մենյու
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 11 » Այսօր փետրվարի 10-ին մեկնարկեց ՀՀ երիտասարդների առաջնությունը
00:48
Այսօր փետրվարի 10-ին մեկնարկեց ՀՀ երիտասարդների առաջնությունը

ե                                                                                                             Այսօր փտրվարի 10-ին Բյուրեղավանի Քետրին մարզակումբում  մեկնարկեց  սուսերամարտի երիտասարդների Հայաստանի առաջնությունը: Առաջնության բացման արարողությանը ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Նազարեթ Մանացականյանը, նախարարության բարձրագույն սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, բաժնի պետ Սամսոն Հակոբյանը, գլխավոր մասնագետ Թաթուլ Հովհաննիսյանը, Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը ` ով ողջունեց ներկաներին շնորհավորելով Հայաստանի երիտասարդական առաջնության մեկնարկի առթիվ: Այնուհետև խոսքը տրվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Նազարեթ  Մնացականյանին: Ն.Մնացականյանը ողջունեց բոլոր մարզիկներին մաղթելով հաղթանակներ և նորանոր հաջողություններ, այնուհետև կատարեց պարգևատրման արարողություն, որտեղ Ն. Մանցականյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանով ` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի կոչմանն արժանացրեց նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցի մարզիչ Նորիկ Հովսեփյանին և սպորտի վարպետի  կոչմանն արժանացան Էմիլ Դանիելյանը և Էմմա Պողոսովան:

  Մրցաշարի առաջին օրը մարտուղյակ  դուրս եկան խոցասուսերակիրները: Աղջիկների պայքարում,  բոլորից հաջող հանդես եկավ և չեմպիոնի կոչմանը արժանացավ, միջազգային մրցաշարերի մասնակից և հաղթող <<Քեթրին>> ակումբի սան Էմմա  Պողոսովան,     ով եզրափակչում առավելության հասավ Հայաստան մարզական միության Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցի սան Լիլիթ Էվոյանի նկատմամբ: Երրորդ տեղերը զբաղեցրին Աստղիկ Մարտիրոսյանն ու Մարիամ Հարությունյանը նույնպես <<Քեթրին >> ակումբից:

Տղաներիի եզրափակչում մրցեցին Արաբկիրի Ալբերտ Գրիգորյան անվան սուսերամարտի մարզադպրոցի սան Մանվել Հովհաննիսյանն և  Հայաստան մարզական միության Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցի սան Էդուարդ Հովիկյանը: Չեմպիոնական պայքարում ավելի հաջող հանդես եկավ Մանվել  Հովհաննիսյանը ով էլ  հռչակվեց Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոն:

Բրոնզե մեդալակիրներ դարձան Արթուր Քոչարյանը (ՀՀՄ-Նորագավիթ)  և Արման Գրիգորյանը (Արաբկիրի  Ա. Գրիգորյանի անվան սուսերամարտի մարզադպրոց):

երկրորդ օրը պայքարը կծավալվի ճկասուսերակիրների միջև:

Դիտումներ: 507 | Ավելացրեց: lev | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Փետրվար 2014  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites