ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ FENCING FEDERATION OF ARMENIA
Չորեքշաբթի, 15.05.2024, 05:43
Ողջույն Հյուր | RSSԳլխավոր էջ | Գրանցում | Մուտք
Կայքի մենյու
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 22 » Ավարտվել է սուսերամարտի երիտասարդական միջազգային մրցաշարը
08:11
Ավարտվել է սուսերամարտի երիտասարդական միջազգային մրցաշարը

 

     Սեպտեմբերի 8-9-ը Երևանի «Միկա» մարզադահլիճում անցկացվել է վաստակավոր մարզիչ Ալբերտ Գրիգորյանի հիշատակին նվիրված սուսերամարտի երիտասարդական միջազգային մրցաշարը։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Սպորտի եւ նախարարության պաշտոնական կայքը՝ մրցաշարին մասնակցել են 5 երկրների (Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Վրաստան, Իրան) տարբեր քաղաքներից ժամանած տղաների և աղջիկների 12 թիմեր, որոնք մրցել են խոցասուսեր և ճկասուսեր մրցաձևերում:

Ճկասուսերակիր տղաների մրցապայքարում հաղթող է ճանաչվել Մայքլ Հովհաննիսյանը (Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Գագիկ Հովհաննիսյան), 2-րդ տեղն է զբաղեցրել Լուկա Գագանիձեն (Վրաստան), իսկ 3-րդ տեղը կիսել են Գեորգի Չումբուրիձեն (Վրաստան) ու Գեորգի Գելաշվիլին (Վրաստան):

Ճկասուսերակիր աղջիկների մրցապայքարում 1-ին տեղը գրավել է Մադինա Ձիտիևան(Ռուսաստան), 2-րդ տեղը՝ Թեոնա Գոգլիձեն (Վրաստան), իսկ 3-րդ տեղում էին Զարինա Խոսիևան (Ռուսաստան) ու Մարիամ Ցուխիշվիլին (Վրաստան)։

Խոցասուսերակիր տղաների մրցապայքարում առաջատարը Էդուարդ Հովիկյանն էր (անձնական մարզիչ՝ Արմեն Նավասարդյան), 2-րդ տեղում՝ Արթուր Քոչարյանը (անձնական մարզիչ՝ Արմեն Նավասարդյան), իսկ 3-րդ տեղը կիսել են Ռազմիկ Վարդանյանը (անձնական մարզիչ՝ Արկադի Մուրադյան) ու Վյաչեսլավ Բառոևը (Ռուսաստան): Բոլոր հայ մարզիկները «Հայաստան» ՄՀԿ-ի Նորագավիթի սուսերամարտի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոցի սաներն են:

Խոցասուսերակիր աղջիկների մրցապայքարում հաղթել է Նիկոլ Հակոբյանը (ԱՄՆ) 2-րդ տեղը զբաղեցրել է Ֆակիմա Ժոնկինան (Ռուսաստան), իսկ 3-րդ տեղը կիսել են Մարիա Զակիռչենկոն (Վրաստան) և Աննա Մելիան (Վրաստան)։

ՀՀ հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրել է առաջին տեղը:

Դիտումներ: 498 | Ավելացրեց: lev | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites