ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ FENCING FEDERATION OF ARMENIA
Երեքշաբթի, 14.05.2024, 20:37
Ողջույն Հյուր | RSSԳլխավոր էջ | Գրանցում | Մուտք
Կայքի մենյու
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 29 » Ավարտվեց մրցման առաջին օրը
12:00
Ավարտվեց մրցման առաջին օրը

 

Հունվարի 28-ին hայոց բանակի օրվա առթիվ «Հայաստան» ՄՀԿ-ի Նորագավիթի սուսերամարտի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոցում անցկացվել է սուսերամարտի երիտասարդների ՀՀ առաջնությունը, որին մասնակցել են Երևանի, Վանաձորի, Գյումրու և Բյուրեղավանի սուսերամարտիկները: 

Մրցումների առաջին օրը մրցել են խոցասուսերակիր տղաները և աղջիկները:

Խոցասուսերակիր տղաների մրցապայքարում հաղթել է Էդուարդ Հովիկյանը,  2-րդ տեղը զբաղեցրել է Արթուր Քոչարյանը, իսկ 3-րդ տեղը կիսել են Ավետիս Ծերունյանը և  Արսեն Արազյանը: Բոլոր մարզիկները «Հայաստան» ՄՀԿ-ի Նորագավիթի սուսերամարտի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոցի սաներն են, անձնական մարզիչն է Անդրանիկ Արազյանը:

Խոցասուսերակիր աղջիկների պայքարում 1-ին տեղը գրավել է Լիլիթ Էվոյանը («Հայաստան» ՄՀԿ-ի Նորագավիթի սուսերամարտի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Արմեն Նավասարդյան),  2-րդ տեղը զբաղեցրել է Էմմա Պողոսովան («Քեթրին» ակումբ, անձնական մարզիչ՝ Արտաշ Մադոյան), իսկ 3-րդ տեղը կիսել են Սվետլանա Նազարյանը («Քեթրին» ակումբ, անձնական մարզիչ՝ Արտաշ Մադոյան) և Յանա Եղոյանցը (Արաբկիրի Ալբերտ Գրիգորյանի անվան օլիմպիական հերթափոխի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Սուսաննա Ղազարյան):

 

Դիտումներ: 480 | Ավելացրեց: lev | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Հունվար 2015  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites