ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ FENCING FEDERATION OF ARMENIA
Երեքշաբթի, 14.05.2024, 04:22
Ողջույն Հյուր | RSSԳլխավոր էջ | Գրանցում | Մուտք
Կայքի մենյու
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 30 » Ավարտվեց մայիսի 27-29-ը մեկնարկած Հայաստանի սուսերամարտի գավաթի խաղարկությունը
10:08
Ավարտվեց մայիսի 27-29-ը մեկնարկած Հայաստանի սուսերամարտի գավաթի խաղարկությունը

   

 Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցում ավարտվեց Հայաստանի գավաթի խաղարկությունը, որին ընդհանուր առմամբ մասնակցեց հարյուրից ավելի մարզիկ:

Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցում մեկնարկած Հայաստանի գավաթի խաղարկության առաջին օրը մարտուղյակը տրամադրվել է խոցասուսերակիրներին: Տղամարդկանց վճռորոշ մրցամարտերում  24 ուժաղագույների պայքարում հաղթող դարձավ Ալբերտ Գրիգորյանի անվան Արաբկիրի թիվ 6 մարզադպրոցի սան Արամայիս Գաբոյանը, ով եզրափակչում պարտության մատնեց Հայաստան Մարզական միության սան Միքայել Ղազարյանին : Երրորդ տեղերը գրավեցին Հայաստան մարզական միության ևս երկու մարզիկներ՝ Արկադի Մուրադյանն ու Վարդան Ռուբենյանը, իսկ  աղջիների  12 մասնակիցների պայքարում, ինչպեսև սպասվում էր հաղթող դարձավ միջազգային մրցաշարերի հաղթող Էմմա Պողոսովան: Նա եզրափակիչում պարտության մատնեց Հայաստան մարզական միության սան Լիլիթ Էվոյանին: Պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեցին Աննա Ավետիսյանն ու Սվետլանա Նազարյանը: Էվոյանից բացի, բոլոր մասնակիցները ներկայացնում եմ Բյուրեղավանի Քեթրին ակումբը:

 Մայիսի 28-ին մցեցին ճկասուսերակիրները, որտեղ եզրափակչում հանդիպեցին Ալբերտ Գրիգորյանի անվան թիվ 6 մարզադպրոցը ներկայացնող Էմիլ Դանիելյանն ու հրաձգության մարզադպրոցի սան, միջազգային մրցաշարերի մրցանակակիր և հաղթող  Մայքլ Հովհաննիսյանը: Մրցումային թեժ պայքարի արդյունքում այս անգամ ավելի ուժեղ գտնվեց Դանիելյանը: Երրորդ տեղերը գրավեցին գյումրեցիներ Միհրան Ղազարյանն ու Պարգև Ստեփանյանը:

Մրցումային երրորդ օրը, մեդալներ խաղարկեցին ճկասուսերակիր կանայք և թրասուսերակիր տղամարդիկ:Ճկասուսերակրուհիների պայքարում բոլորից հաջող հանդես եկավ ու պատվո պատվանդանի առաջին աստիճանին կանգնեց Քեթրին ակումբը ներկայացնող Հասմիկ Աղաբաբյանը: Երկրորդ տեղը գրավեց Ալբերտ Գրիգորյանի անվան մարզադպրոցի սան Սուսաննա Ղազարյանը: Երրորդ մրցանակակիր դարձան Մարիամ Հարությունյանն ու Արփինե Աթոյանը (Քեթրին):

Թրասուսերակիրների մրցավեճում բոլորից ուժեղ գտնվեց Արթուր Կարապետյանը (ՀՄՄ): Նա եզրափակչում պարտության մատնեց վանաձորցի Արեն Անդրեասյանին: Վանաձորի ևս մեկ ներկայացուցիչ՝ Արսեն Զուրաբյանը, կանգնեց պատվո պատվանդանի երրորդ աստիճանին: Մյուս երրորդ մրցանակակիրը Հայաստան մարզական միությունը ներկայացնող Ռուբեն Սարգսյանն է:

Շահելով երկու ոսկե և չորս բրոնզե մեդալ՝ թիմային հաշվարկով հաղթող դարձավ և գավաթին տիրացավ Քեթրին ակումբը:

Դիտումներ: 541 | Ավելացրեց: lev | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2014  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites