ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ FENCING FEDERATION OF ARMENIA
Երեքշաբթի, 14.05.2024, 04:52
Ողջույն Հյուր | RSSԳլխավոր էջ | Գրանցում | Մուտք
Կայքի մենյու
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 25 » Ավարտվեց ՀՀ մեծահասակների առաջնությունը
13:40
Ավարտվեց ՀՀ մեծահասակների առաջնությունը
 
Նորագավիթի սուսերամարտի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոցում անցկացվող սուսերամարտի մեծահասակների ՀՀ առաջնության մրցումների վերջին օրը մարտուղյակ են դուրս եկել թրասուսերակիրները, որտեղ հաղթող է ճանաչվել Լևոն Քերոբյանը (անձնական մարզիչ՝ Սամվել Գրիգորյան), երկրորդ տեղն է զբաղեցրել Արսեն Բաղդասարյանը (անձնական մարզիչ՝ Սամվել Գրիգորյան), իսկ երրորդ տեղը կիսել են Գևորգ Հարությունյանը (անձնական մարզիչ՝ Նորիկ Հովսեփյան) և Արթուր Կարապետյանը (անձնական մարզիչ՝ Ալեքսան Նավասարդյան):
Նախորդ օրը ուժերն են չափել ճկասուսերակիրները. տղաների մրցապայքարում հաղթել է Մայքլ Հովհաննիսյանը (անձնական մարզիչ՝ Գագիկ Հովհաննիսյան), երկրորդ տեղն է զբաղեցրել Գևորգ Հարությունյանը (անձնական մարզիչ՝ Նորիկ Հովսեփյան), իսկ երրորդ տեղերը կիսել են Արմեն Դալլաքյանը (անձնական մարզիչ՝ Արտաշես Մադոյան) և Ալեքս Ազիզյանը (անձնական մարզիչ՝ Սամվել Գրիգորյան):
Ճկասուսերակիր աղջիկների մրցապայքարում առաջին տեղը գրավել է Հասմիկ Աղաբաբյանը(անձնական մարզիչ՝ Կարո Ավագյան), երկրորդ տեղն է զբաղեցրել Սոնա Բարսամյանը (անձնական մարզիչ՝ Կարո Ավագյան), իսկ երրորդ տեղը զբաղեցրել են Արփինե Աթոյանը (անձնական մարզիչ՝ Արտաշես Մադոյան) և Կալիփսե Թորոսյանը (անձնական մարզիչ՝ Միհրան Ղազարյան):
 
Հիշեցնենք, որ սուսերամարտի մեծահասակների ՀՀ առաջնությունը անցկացվել է ապրիլի 21-23-ը, որին մասնակցել են Երևանի, Գյումրու, Վանաձորի և Բյուրեղավանի 100-ից ավելի մարզիկներ ու մարզուհիներ:
Դիտումներ: 654 | Ավելացրեց: lev | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Ապրիլ 2016  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites