ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ FENCING FEDERATION OF ARMENIA
Երեքշաբթի, 14.05.2024, 01:22
Ողջույն Հյուր | RSSԳլխավոր էջ | Գրանցում | Մուտք
Կայքի մենյու
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 26 » ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ. ՇԵՂԲԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՆՈՒՅՆՆ Է, ԻՆՉ ՓԱՄՓՈՒՇՏԸ ՀՐԱՁԻԳՆԵՐԻ
10:33
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ. ՇԵՂԲԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՆՈՒՅՆՆ Է, ԻՆՉ ՓԱՄՓՈՒՇՏԸ ՀՐԱՁԻԳՆԵՐԻ

DSC07092                                                                                                                                                   Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցում օրերս կայացավ մարզաձևի Հայաստանի գավաթի խաղարկությունը: Եռօրյա պայքարից հետո թիմային հաշվարկով հաղթող դարձան տանտերերը՝ <Հայաստան> ՄԸ Նորագավիթի սուսերամարտիկները: Մրցումների ավարտից հետո զրուցեցինք մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի նախագահ, ԽՍՀՄ տարիների անվանի սուսերամարտիկ Արմեն Գրիգորյանի հետ:   

-Պարոն Գրիգորյան, այս տարի մի փոքր փոխված էր մրցումների ձևաչափը, ինչի՞ հետ էր այն կապված:

-Նախկինում մենք 1-3-րդ տեղերին էինք պարգևատրում գավաթներով, իսկ այս տարի որոշեցինք մեկ մեծ գավաթով պարգևատրել բոլոր ձևերի հաշվարկով հաղթող դարձած թիմին: Այդ պատվին արժանացավ Նորագավիթի թիմը, որը չնչին առավելությամբ հաղթեց <Քեթրին> ակումբին: Մեր նպատակը հենց սա է, որ պայքարն ավելի թեժանա, բոլոր թիմերը ձգտեն տիրանալ գավաթին:

-Գավաթի խաղարկությունը մարզիկների համար այլ խնդիր լուծո՞ւմ է:

-Իհարկե, ինչպես Հայաստանի առաջնությունում և մրցաշարերում, գավաթի խաղարկությունում նույնպես սուսերամարտիկներն ստանում են վարկանիշային միավորներ, որոնց հիման վրա ձևավորվում են հավաքականները:

-Վերջին տարիներին շատ մարզաձևերում նկատվում է միայն երիտասարդներին ուշադրություն դարձնելու քաղաքականությունը: Սուսերամարտում էլ կարծես ավելի շատ լսում ենք երիտասարդների մասին:

-Երիտասարդներին տեղ տալը վատ չէ, սակայն միայն նրանցով սահմանափակվելը սխալ քաղաքականություն է: Խորհրդային տարիներին, հատկապես 1970-ականների երկրորդ կեսին և 1980-ականների առաջին հնգամյակում ունեինք հրաշալի սուսերամարտիկներ, որոնց երիտասարդներով կտրուկ փոխելու քաղաքականությունը բացասական ազդեցություն ունեցավ մարզաձևի հայկական դպրոցի վրա, ուստի ես այն կարծիքին եմ, որ սերնդափոխությունը շատ սահուն պետք է լինի, քանի որ մեծերը մեծապես օգնում են երիտասարդներին:

-Այնուամենայնիվ, վերջին տարիներին սուսերամարտում հաջողություններ ունենում են պատանիներն ու երիտասարդները՝ Մայք Հովհաննիսյան, Էմմա Պողոսովա, Էդուարդ Հովիկյան…

-Վերջին երկուսը և Լիլիթ Էվոյանն այս տարի մեր և միջազգային ֆեդերացիայի համատեղ ջանքերով Տաշքենդում մասնակցեցին երիտասարդների աշխարհի առաջնությանը: Նրանց հետ որպես մարզիչ մեկնել էր Անդրանիկ Արազյանը: Մինչ մրցումների սկիզբը մեր սուսերամարտիկները մասնակցեցին նաև տասնօրյա ուսումնամարզական հավաքի: Արդյունքն եղավ այն, որ Հովիկյանը հասավ 1/16-րդ փուլ՝ 1/32-ում հաղթելով Իտալիայի ուժեղ հավաքականի առաջին համարին:

-Ընդ որում 8:14 հաշվով պարտվելիս կարողացավ յոթ անպատասխան խոցում հասցնել մրցակցին և մարտը շահել 15:14 հաշվով,-մեր զրույցին միջամտեց սուսերամարտի Հայաստանի ֆեդերացիային գլխավոր քարտուղար Արտաշ Մադոյանը:

-Իսկ մինչև 1/32-րդ փուլ հասնելը սուսերամարտում պետք է առնվազն 4-5 հաղթանակ ունենաս,-շարունակեց Արմեն Գրիգորյանը:

-Որքանո՞վ տեղյակ եմ, միջազգային ֆեդերացիայի հետ համագործակցությունը մի քանի ուղղություններով է:

-Այո, այս տարի ևս մեկ մարզչական հավաքի կմասնակցի և խոցասուսեր ու ճկասուսեր ձևերում կմասնագիտանա Արմեն Նավասարդյանը, որ միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ Իտալիայի ճանաչված ակումբներից մեկում կանցկացնի 15 օր: Բացի այդ, մենք իրականացնում ենք գույքային ծրագրեր, որի շնորհիվ գրեթե բոլոր մարզադպրոցներն այս տարի ստացել են մարտուղյակներ, էլեկտրոնային սարքավորումներ և այլ մարզագույք: Սակայն մեր մարզաձևում մեծ խնդիր է շեղբը. շեղբը մեզ համար նույՆն է, ինչ փամփուշտը հրաձգությունում: Այնպես որ հուսով ենք, որ այս հարցում կստանանք պետական աջակցություն:

-Մրցաշրջանի առաջին կիսամյակը մոտենում է ավարտին: Ինչպե՞ս կգնահատեք այն և ի՞նչ ծրագրեր ունեք երկրորդ կիսամյակում:

-Մենք, ըստ մեր տարեկան ծրագրի, հաջողությամբ իրականացրել ենք նախատեսված ծրագրերը՝ հանրապետական և միջազգային: Մեր ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշ Մադոյանը, ով նաև միջազգային կարգի մրցավար է, հունիսի 4-12 մասնակցելու է Շվեյցարիայի Մոնտրո քաղաքում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությանը: Սա ևս խոսում է այն մասին, որ միջազգային ֆեդերացիան վստահում է Հայաստանին: Հուլիսին Մոսկվայում տեղի կունենա մեծահասակների աշխարհի առաջնությունը: Այնտեղ նույնպես մենք կունենանք ներկայացուցիչներ, այս անգամ նաև մարզիկի տեսքով:

Սեպտեմբերի առաջին տասնօրյակում արդեն  4-րդ անգամ տեղի կունենա Հայաստանի անկախությանը նվիրված մեր ավանդական միջազգային մրցաշարը, որին այս անգամ կմասնակցի  4-6 երկիր: Ընթացքում կմասնակցենք նաև ծրագրավորված այլ միջազգային մրցաշարերի, մասնավորապես հուլիսին Բաթումում, իսկ նոյեմբերին՝ Քութաիսում:

Դիտումներ: 471 | Ավելացրեց: lev | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites