ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ FENCING FEDERATION OF ARMENIA
Երեքշաբթի, 14.05.2024, 07:17
Ողջույն Հյուր | RSSԳլխավոր էջ | Գրանցում | Մուտք
Կայքի մենյու
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 2
Հյուրեր. 2
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 29 » ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ. ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐՎՈՒՄ Է, ՈՐՊԵՍԶԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆԱՆ
12:10
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ. ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐՎՈՒՄ Է, ՈՐՊԵՍԶԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆԱՆ

Զրուց  Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանի հետ:

-Պարոն Գրիգորյան, այսօր մեկնարկեց սուսերամարտի Հայաստանի գավաթի խաղարկությունը: Ինչո՞վ է այն առանձնահատուկ մեր մարզիկների համար:

-Ես կառանձնացնեի երկու հիմնական առանձնահատկություն: Առաջինը, որ նրան մասնակցում են բոլոր տարիքային խմբի մարզիկները, որը ընդլայնում է մրցաշարի դերը: Երկրորդն էլ այն է, որ մրցաշարը փաստորեն ընտրական բնույթ ունի և ուժեղագույններն իրավունք են ստանալու մասնակցելու հունիսի 24-ին Թբիլիսում մեկնակելիք մինչ 23 տարեկանների սուսերամարտի Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի մարզիչները գավաթի խաղարկության արդյունքներով կկատարեն այդ ստուգատեսի մեր մասնակիցների ընտրությունը:

-Այս դեպքում հնարավոր է, որ ավելի կրտսեր մասնակիցը հաղթող դառնա: Այդ դեպքում նա իրավունք կունենա՞ ընդգրկվելու հավաքականում:

-Ոչ միայն հնարավոր է, այլ այդպես էլ լինում է: Մեր պատանի մարզիկներՄայքլ Հովհաննիսյանն ու Էմմա Պողոսովան, արդեն ցուցադրել են իրենց ակնհայտ առավելությունը մյուս մասնակիցների նկատմամբ: Իրեն լավագույն կողմերով է դրսևորել նաև Էդուարդ Հովիկյանը: Լաց հերթափոխ է աճում: Մենք ջանում ենք, որպեսզի պատնիներն ու աղջիկները զարգանան և լավ կադրերով համալրվի երիտասարդական ընտրանու կազմը, և նույն շարունակությունի լինի երիտասարդականից մեծահասակների հավաքական:

-Նախորդ տարիների համեմատ կա՞ որևէ փոփոխություն:

-Ես կասեի առաջընթացն ակնհայտ է: Մեր սուսերամարտիկներն սկսել են առավել հաճախակի հանդես գալ միջազգային մրցաշարերում և բավական հաջող: Շատ կարևոր է նաև այն հանգամնքը, որ թեև սուսերամարտով զբաղվողների թիվը մեզանում չի աճել, սակայն չի էլ նվազել: Այսպես որ, մարզաձևը մեզանում շարունակում է ապրել: Մենք ձգտում են մեզ մոտ զարգացնել սուսերամարտի բոլոր տարատեսակներըէ՝ խոցասուսեր ճկասուսեր և թրասուսեր: Հայ հրացանակրիրները պիտի իրենց արժանիորեն ցուցադրեն ու ցուցադրում են տարբեր մրցաշարերում, այդ թվում նաև աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում:  Սուսերամարտի Հայաստանի ֆեդերացիան նրանց ապահովում է ժամանակակից թանկարժեք ու լավագույն մարզագույքով, այդ թվում ֆրանսա-իտալական «Կուլման» ֆիրմայի արտադրության զենքատեսակներով:

-Մարզաձևի միջազգային ֆեդերարցիայի հետ համագործակցությունը շարունակվո՞ւմ է:

-Անտարակույս: Մենք Երևանում կազմակերպում ենք միջազգային մրցաշարեր, մեր մարզիկները հնարավորություն են ստանում մարզաձևի միջազգային ֆեդերացիայի կազմակերպված միջազգային ուսումնամրզական հավաքներին մասնակցել: Անցյալ տարի այն տեղի ունեցավ Բուդապեշտում: Մենք մրցավարների համար միջազզգային սեմինարներ ենք անցկացնում, ձգտում ենք մարզիչների որակյալ վերապատրաստում ապահովել:

-Չնայած առկա օբյեկտիվ և սուբյեկտիվ դժվարություններին՝ հայ դարտանյանները միջազգային մրցաշարերում նման բարդ մրցաձևում, ինչպսին սուսերամարտն է, կարողանում են մեդալներ նվաճել:

- Սուսերամարտը Հայաստանում միշտ էլ լավ ավանդույթներ է ունեցել: Վալենտին Չեռնիկովի, Աշոտ Կարագյանի և մեր  շատ ու շատ սուսերամարտիկների անունները աշխարհին են հայտնի: Իսկ սուսերամարտիկ Արմեն Գրիգորյանը միջազգային կարգի վարպետ է, ԽՍՀՄ չեմպիոն, միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր է, և նույնպես լայնորեն ճանաչված է մարզաշխարհում: Դրանք հայկական սուսերամարտի համար հիանալի ժամանակներ էին: Մենք ամեն ինչ անում ենք և կանենք, որպեսզի այդ ժամանակները վերադառնան:

Դիտումներ: 523 | Ավելացրեց: lev | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2014  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites