2018 թվականի հուլիսի 1-4-ը Բաթումի քաղաքում տեղի ունեցավ պատանեկան միջազգային մրցաշար: Մրցաշարին մասնակցել են Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանիօ Դաշնության պատանի սուսերամարտիկները : Խոցասուսեր աղջիկներ մրցաձևում 2-րդ տեղն է զբաղեցրել Սվետլանա Եսայանը, իսկ 3-*րդ տեղը Ինեսսա Ավագյանը: Ճկասուսեր աղջիկներ ձևում 2-րդ տեղն է զբաղեցրել Միլենա Եսայանը, 3-րդ տեղը Ռոզա Շամամյանը: Խոցասուսեր տեղաներ ձևում 3-րդ տեն է զբաղեցրել Հովհաննես Մուրադյանը:
|
Երևանում ավարտվել է սուսերամարտի Հայաստանի Հանրապետության երիտասարդների (մինչև 20 տարեկաններ) առաջնությունը, որին մասնակցել են 100 մարզիկ Երևանից, Գյումրուց, Վանաձորից և Բյուրեղավանից: ՀՀ առաջնութան հաղթողներ և մրցանակակիրներ են դարձել տղաների խոցասուսեր մրցաձևի մրցապայքարում՝ Էդուարդ Օվիկյանը (1-ին տեղ), Աբրահամ Սարգսյանը (2-րդ տեղ), Գրիգոր Մնացականյանը (3-րդ տեղ) և Վահագն Գրիգորյանը (3-րդ տեղ), ճկասուսեր մրցաձևի մրցապայքարում՝ Արմեն Դալլաքյանը (1-ին տեղ), Պարգև Ստեփանյանը (2-րդ տեղ), Հենրիկ Բալիկյանը (3-րդ տեղ) և Համլետ Մխոյանը (3-րդ տեղ), թրասուսեր մրցաձևի մրցապայքարում՝ Լևոն Քերոբյանը (1-ին տեղ), Էդուարդ Բաղյանը (2-րդ տեղ), Վահան Նազարեթյանը (3-րդ տեղ) և Կարեն Հակոբյանը (3-րդ տեղ): Աղջիկների մրցա ... Կարդալ շարունակությունը » |
2018 թվականի փետրվաի 7-9-ը Երևանի Նորագավիթի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվելու է 2018 թվականի Սուսերամարտի երիտասարդական առաջնությունը: Առաջնությանը կմասնակցեն հանրապետությունում գործող սուսերամարտի մարզադպրոցների սաները: |
2018 Թվականի հունավարի 20-ին կայացավ Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի 2017 թվականի հաշվետու նիստը: Նիստի ընթացքում ներկայացվեց 2017 թվականի ընթացքում ֆեդերացիայի կատարած աշխատանքները, ինչպես նաև քննարկվեցին 2018 թվականի ապրիլի 15-19-ը Երևանում կայանալիք սուսերամարտի Եվրոպայի առաջնության անցկացմանը կազմակերպչական հարցերը: http://www.yerevan2018.am |
2017 թվականի հոկտեմբերի 19-21-ը Նորագիվիթի սուսերամարտի մանակապատանեկան մարզադպրոցում տեղի կունենա սուսերամարտի ՀՀ պատանեկան առաջնությունը, որին կմասնակցեն Երևանի, Վանաձորի, Գյումրու և Բյուրեղավանի պատանի սուսերամարտիկները: Առաջնության բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին ժամը 15։00-ին : |
|
Թբիլիսիում կայացած Եվրոպայի առաջնության առաջին օրը կայացավ Եվրոպական կոնֆեդերացիայի համաժողովը, որտեղ 2018 թվականին Երևանում կայանալիք Եվրոպային մինչև 23 տարեկաննների առաջնության ժամկետները նշանակվեց ապրիլի 16-20-ը : |
Սուսերամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը հունիսի 11-17-ը Թբիլիսիում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն խոցասուսեր զենքաձևում` Էմմա Պողոսովան, Էդուարդ Օվիկյանը, Միքայել Ղազարյանը, Ռազմիկ Վարդանյանը, իսկ ճկասուսերում` Մայքլ Հովհաննիսյանը և Պարգև Ստեփանյանը: |
Կայացավ սուսերամարտի Հայաստանի գավաթի խաղարկությունը: Երեւանից, Վանաձորից, Գյումրիից եւ Բյուրեղավանից 83 սուսերամարտիկներ պայքարեցին լավագույնների կոչման համար: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, որ արդյունքները սպասելի էին՝ հաղթեցին առաջատարները: Մրցանակային տեղեր զբաղեցրին. Խոցասուսեր, տղամարդիկ. Միքայել Ղազարյան, Արամայիս Գաբոյան, Արման Գրիգորյան եւ Գագիկ Մուրադյան Խոցասուսեր, կանայք. Էմմա Պողոսովա, Նաիրա Համազասպյան, Լիլիթ Էվոյան եւ Սիլվա Ղազարյան Ճկասուսեր, տղամարդիկ. Մայքլ Հովհաննիսյան, Արմեն Դալլաքյան, Գեւորգ Հարությունյան եւ Պարգեւ Ստեփանյան Ճկասուսեր, կանայք. Անահիտ Ալոյան, Արփինե Աթոյան, Հասմիկ Աղաբաբյան եւ Սեդա Գեւորգյան Թրասուսեր, տղամարդիկ. Լեւոն Քերոբյան, Արսեն Զուրաբյան, Արսեն Բաղդասարյան եւ Էդուարդ Բաղյան: Այս մրցաձեւում մրցեցին միայն տղամարդիկ: Հայաստանի մեծահասակների հավաքականը հունիսի 11- ... Կարդալ շարունակությունը » |